Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/1/2022
share

Գյուղական տուրիզմի զարգացման նախադրյալներ «Գրին Քեմփ»-ում

Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում գյուղում գտնվող «Գրին Քեմփ» էկո-գյուղական և քաղաքացիական հասարակության տուրիզմի կենտրոնում անցկացվեցին դասընթացներ, որին մասնակցեցին Ախթալա խոշորացված համայնքի Փոքր Այրում, Մեծ Այրում, Ճոճկան, Նեղոց գյուղերի, Ախթալա ու Շամլուղ քաղաքների բնակիչները։ Դասընթացը վարում էր «Վեցանկյուն» բիզնես-խորհրդատվական ընկերության հիմնադիր Վլադիմիր Սահակյանը և զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը, ովքեր տեղի բնակիչներին սովորեցրին հյուրընկալման ծառայությունների մատուցման հմտություններ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին նաև զբոսավարի կարողություններ, գյուղական տուրիզմի և քայլարշավային ծառայությունների մատուցման հմտություններ, վերհանեցին տեղական խոհանոցի առանձնահատկությունները՝ համատեղելով միջնադարյան հայկական խոհանոցը ժամանակակից խոհանոցի հետ։  «Փորձել ենք համայնքի բնակչության հետ վերհանել առկա և նոր ռեսուրսները, որոնք արդիական են ու հնարավոր է կիրառել հնի հետ համահունչ։ Նախատեսվում է կազմակերպել երթեր դեպի փոքր ու մեծ համայնքներ, որը կդառնա տվյալ համայնքի հաղթաթուղթը»,- ասում է դասընթացավար  Վլադիմիր Սահակյանը։

Զբոսաշրջության ոլորտի զարգացման փորձագետ Արամ Հարությունյանը նշում է, որ ծրագրի շրջանակներում բավականին լուրջ աշխատանքներ են կատարվել, արդյունքում ընտրվել են ճիշտ թիրախային համայնքներ․«Մինչ դասընթացի փուլը, համայնքների բնակիչները տեղեկացված են եղել և ցանկություն են հայտնել մասնակցելու դասընթացներին, ինչը ապացուցում է, որ համայնքներում ճիշտ աշխատելու պարագայում հնարավոր է բացահայտել շահագրգիռ անձանց, ովքեր ոչ միայն հասկանում են, այլ նաև պատրաստ են գնալ այլընտրանքային լուծումների՝ համայնքային զարգացման ուղիների մեջ։ Կոնկրետ իմ խնդիրը, որպես զբոսաշրջության ոլորտի փորձագետ, տեսնում եմ տվյալ մարդկանց հետ այնպիսի աշխատանք իրականացնելը, որը հնարավոր կդարձնի առավելագույնս օգտագործել ինչպես այդ մարդկանց անհատական կարողություններն ու հմտությունները, այնպես էլ նրանց միջոցով բացահայտել համայնքներում առկա ռեսուրսները, դրանք վերածել իրական պոտենցիալ պրոդուկտների։ Շատ կարևոր է, որ համայնքի բնակիչը ինքը պատկերացնի, թե ինչի համար պետք է զբոսաշրջիկը գա իր համայնք, և՛ որպես համայնքի բնակիչ, և՛ որպես պրոդուկտ տվող՝ ի՞նչ է առաջարկելու զբոսաշրջիկին։ Կրթական ցիկլը, որ անցել են դասընթացի մասնակիցները, հիմնված է հետևյալ բաղադրիչների վրա՝ համայնքների հիմնախնդիրներն ու ռեսուրսները բացահայտել, զբոսաշրջային շուկայի սեգմենտավորման և ներկա տենդենցների մասին պատկերացումներ կազմել, դեպի զբոսաշրջային գրասենյակներ վաճառքներ իրականացնելու համար սովորել ճիշտ ձևավորված պրոդուկտներ ստանալու արժեշղթա կազմել»։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը նշեց, որ արդեն իսկ «Գրին Քեմփի» գաղափարը հետաքրքրություն է առաջացրել տարածաշրջանի, և մասնավորապես՝ Փոքր Այրում բնակավայրի նկատմամբ։  
Դասընթացների շարքը կազմակերպվել է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի կողմից ֆինանսավորվող «Արամազդ․ Սմարթ» ծրագրի շրջանակներում իրականացվող՝ «Գրին Քեմփ՝ Զարգացման Արահետ» միջոլորտային համագործակցության ծրագրով, որն իրականացվում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «Վեցանկյուն» բիզնես-խորհրդատվական ընկերության կողմից՝ միջոլորտային համագործակցությամբ։
Ծրագրի նպատակն է նպաստել ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի բնակչության կենսապայմանների բարելավմանը՝ զբոսաշրջությունից ստացված եկամուտներով, «Գրին Քեմփ» սոցիալական ձեռնարկատիրության միջոցով:

 

cvmedia.am քաղաքացիական լրագրող Սոնա Խլոպուզյան

4

6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
6 / 6
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
The Woods
facebook sharing button facebook